Myobrace® for class II
Ցուցված է՝
- Կցվածքի ուղղում. II դաս, ենթադաս 1 և 2;
- Ֆրոնտալ հատվածում ատամների խճողման շտկում;
- Խորը կցվածքի ուղղում;
- Բաց կցվածքի ուղղում։
Myobrace® for kids - K1 (Small, Medium, Large), K2 (Small, Medium, Large) - խառը կցվածքի համար, 6-10 տարեկան։
Myobrace® for Kids - K1- նախատեսված է երեխաների մոտ քթային շնչառությունը զարգացնելու և միոֆունկցիոնալ սովորությունները շտկելու համար։ K1-ը փափուկ և ճկուն է, հեշտ ադապտացվող, ունի փոքր շնչառական անցքեր։ Խորհուրդ է տրվում անցնել K2 մոդելին, երբ երեխան կարող է ամբողջ գիշեր պահել K1-ը բերանում և անընդհատ շնչել քթով: Ինտեգրված Dynamicore կարկասը նպաստում է ատամնային կամարների ճիշտ ձևավորմանը և լեզվի ճիշտ դիրքին, ինչպես նաև կուլ տալու պրոցեսի ուղղմանը:
Myobrace® for teens - T2 (Medium, Large), T3 (size 1-7). - զարգացող մշտական կցվածքի համար, 10-15 տարեկան։ T2 և T3 մոդելներում ինտեգրված է Dynamicore կարկասը, իսկ T3-ը ունի նաև ատամների համար նախատեսված փոսիկներ։
Myobrace® for adults - A2 (Medium, Large) - մշտական կցվածքի համար, 15+ տարեկան։
Myobrace® for class III
Ցուցված է՝
Myobrace i-3N նախատեսված է քթային շնչառությունը զարգացնելու և միոֆունկցիոնալ սովորությունները շտկելու համար: Այն պատրաստված է փափուկ, ճկուն նյութից, ինչը հեշտացնում է բուժմանն ընտելանալը։ Սարքը հարմարվում է ատամնաշարի կամարի ցանկացած ձևի, ունի փոքր շնչառական անցքեր, այն հեշտ է պահել բերանի մեջ քնած ժամանակ։ Խորհուրդ է տրվում անցնել i-3® մոդելին, երբ երեխան կարող է ամբողջ գիշեր պահել i-3N-ը բերանում և անընդհատ շնչել քթով:
Myobrace® i-3N (Small, Medium, Large) - առանց կարկասի, խառը կցվածքի համար, 5-12 տարեկան։
Myobrace® i-3 (Small, Medium, Large) - ինտեգրված Dynamicore կարկասը Frenkel էֆեկտով նպաստում է վերին կամարի զարգացմանը, խառը կցվածքի համար, 5-12 տարեկան։