Beyond MAX5

Մեկ պացիենտի համար նախատեսված հավաքածու
Արտադրող: Beyond
21 000 ֏

Beyond Max 5 հավաքածուն նախատեսված է ստոմատոլոգիական կլինիկաներում ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համար:  Հավաքածուն նախատեսված է լուսային ակտիվացումով աշխատելու համար և համատեղելի է ցանկացած պրոֆեսիոնալ լուսային սարքավորման հետ: Ունի երկար տարիների կլինիկական փորձով ապացուցված գերազանց արդյունքներ:

Մեկ պացիենտի համար նախատեսված հավաքածուն ներառում է՝

  • 2.5 մլ (2.6 գ) տարողությամբ երկակի ներարկիչով 35%-անոց ջրածնի պերոքսիդի (H2O2) հիմքով և հատուկ մշակված ֆորմուլայով պատրաստված գել, որն ապահովում է նաև բերանի խոռոչի հիգիենայի երկարատև բարելավում և ատամների զգայունության ռիսկի նվազեցում։
  • 2.0 գ տարողությամը BEYOND BlueSeal նյութ՝ նախատեսված փափուկ հյուսվածքները պաշտպանելու համար,
  • թղթե VITA գունասանդղակ,
  • դեմքի պաշտպանիչ անձեռոցիկ,
  • սպիտակեցման գելի խառնիչ: