SDR® Plus (Smart Dentine Replacement)՝ «դենտինի խելացի փոխարինիչ» - նոր խոսք ծամող ատամների ռեստավրացիայում։
Առավելություններ՝
- Արագ և պարզ կիրառում՝ SDR® Plus հոսուն ծավալային կոմպոզիտը կարող է տեղադրվել մեկ քայլով (մինչև 4 մմ խորությամբ): Իդեալական է երեխաների և նրանց համար, ովքեր չեն դիմանում երկարատև միջամտություններին։
- Ապահովում է գերազանց հերմետիկ վերականգնում՝ ցածր մածուցիկությամբ այս նյութը սահուն կերպով ադապտացվում է խոռոչի պատերին, հեշտությամբ ներթափանցում յուրաքանչյուր հատված և ինքնահարթեցվում է խոռոչում։
- Բարձր էսթետիկա։
- Երկարաժամկետ դիմացկունությամբ սթրեսակայուն կոմպոզիտ է։
Կիրառվում է՝
- III և V դասի ռեստավրացիաների ժամանակ՝ առանց ունիվերսալ կոմպոզիտի լրացուցիչ ծածկող շերտի;
- Մանկական պրակտիկայում՝ կաթնատամների ռեստավրացիաների ժամանակ;
- Փոսիկների և ֆիսուրների իդեալական հերմետիզացիա՝ շնորհիվ հոսուն կոնսիստենցիայի և ինքնահարթեցման հատկության; բարակ ծայրով կոմպյուլան թույլ է տալիս կոմպոզիտը տեղադրել բարձր ճշգրտությամբ;
- Մինչև 4 մմ խորությամբ լուսակարծրեցման հնարավորության շնորհիվ հանդիսանում է build-up-ի արագ և հեշտ այլընտրանք;
- Ցուցված է կիրառել որպես հենք I և II դասի խոռոչների ռեստավրացիաների ժամանակ:
Երանգներ՝ A1, A2, A3, U (Universal)
Կազմություն՝
1 կապսուլա՝ 0.25գ