Icon-ը նորարարական նյութ է ապրոքսիմալ և վեստիբուլյար մակերեսների կարիեսային ախտահարման միկրոինվազիվ բուժման համար: 
Icon-ը (infiltration concept) աշխարհում առաջին կարիեսային ինֆիլտրանտն է, որը լցնում է ծակոտիները և դրանով իսկ կայունացնում կարծր հյուսվածքների վիճակը: 
Ցուցումներ՝
Կարիեսի վաղ փուլերում (մինչև D1*) ապրոքսիմալ և վեստիբուլյար մակերեսների, ինչպես նաև վեստիբուլյար հատվածում էմալի վնասվածքների (սպիտակ բծի փուլում, բրեկետների հեռացումից հետո) միկրոինվազիվ բուժում: 
Icon Caries Infiltrant Proximal – ապրոքսիմալ մակերեսների համար
Անհատական հավաքածու՝
1 ներարկիչ x 0.3 մլ Icon-Etch
1 ներարկիչ x 0,45 մլ Icon-Dry
1 ներարկիչ x 0,45 մլ Icon-Infiltrant
6 ապրոքսիմալ ծայրակալ
Icon Caries Infiltrant Vestibular – վեստիբուլյար մակերեսների համար
Անհատական հավաքածու՝
1 ներարկիչ x 0.45 մլ Icon-Etch
1 ներարկիչ x 0,45 մլ Icon-Dry
1 ներարկիչ x 0,45 մլ Icon-Infiltrant
6 վեստիբուլյար ծայրակալ