Neo Spectra ST HV
Ունիվերսալ նանոկերամիկական լուսակարծրացող կոմպոզիտային պլոմբանյութ է, որի հիմքում յուրահատուկ տեխնոլոգիայով պատրաստված SphereTEC սֆերիկ լեցիչն է: Ցուցված է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ռեստավրացիաների համար:
Լեցիչի նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է սֆերիկ մասնիկների և խեժի օպտիմիզացված մատրիցայի համադրություն, ինչը նպաստում է, որ նյութն ունենա իդեալական մշակման հատկություններ՝
- խոռոչում հիանալիորեն ադապտացվում է և ձևավորվում։
- գույնի ընտրությունը հեշտացված է նոր CLOUD shade կոնցեպտի շնորհիվ, ինչը թույլ է տալիս առաջարկվող 5 միջին թափանցելիության երանգները կիրառել Vita® սանդղակի բոլոր երանգների համար:
- արագ և հեշտ փայլեցում՝ վերջնական հրաշալի փայլ։
- վերականգնումերն ունեն բնական էսթետիկ տեսք:
Կազմություն՝
24 կապսուլա 0,25 գ (4хА1, 4хА2, 8хА3, 4хА3.5, 4хА4)
Prime &Bond Universal 2.5 մլ
կապսուլաների համար նախատեսված ատրճանակ
ակսեսուարներ