PANAVIA V5 standard kit

79 000 ֏

PANAVIA V5 

Մեկ քայլով աշխատելու համար նախատեսված երկակի կարծրացման կոմպոզիտային ցեմենտը ամենաամուրն է նախկինում  մշակվածներից և պահանջում է միայն համապատասխան պրայմերով ատամի, գամիկի կամ վինիրի մշակում և ցեմենտի տեղադրում: Արագ և հուսալի միջոց է ատամնապսակներ, կամրջաձև կոնստրուկցիաներ, վինիրներ, ինչպես նաև իմպլանտներ և աբաթմենտներ ֆիքսելու համար:

Առավելություններն՝

  • Նոր սերնդի ատամի ինքնաթթվամշակող պրայմեր՝  պրայմեր + կատալիզատոր մեկ սրվակում: Ատամի, ներբերանային կոմպոզիտների և մետաղների համար։
  • Կապի բարձր ամրություն` շնորհիվ նոր սերնդի պրայմերի և MDP մոնոմերի պարունակության: Ունի նաև ֆտորարտազատող հատկություն:
  • Նոր կերամիկական պրայմերը (սիլան) ունիվերսալ է` նախատեսված ցանկացած նյութից պատրաստված կոնստրուկցիաների հետ աշխատելու համար․ լինի դա ցիրկոնիումի դիօքսիդ և մետաղ (MDP մոնոմերի շնորհիվ), թե լիթիումի դիսիլիկատ, կերամիկա և կոմպոզիտ (MPS մոնոմերի շնորհիվ):
  • Լուսային և քիմիական պոլիմերիզացիայի հնարավորություն: Առաջին կոմպոզիտային ցեմենտն է, որն ապահովում է հավասարաչափ ամրություն թե’ լուսային, թե’ քիմիական պոլիմերիզացիայի դեպքում:
  • Ավելցուկները մաքսիմալ հեշտ են հեռացվում և թույլ են տալիս ձևավորել կատարյալ եզրային հպում:
  • Գույնի կայունություն` շնորհիվ քիմիական կազմում ամինների բացակայության: Սա հնարավորություն է տալիս ստանալ բարձր և երկարաժամկետ էսթետիկ արդյունք:

 Հավաքածուն ներառում է`
- Paste A and B - Մածուկ 8.1գ (4.6մլ)
- Tooth Primer - Ատամի պրայմեր 2մլ
- CLEARFIL CERAMIC PRIMER PLUS - Կերամիկական պրայմեր 2մլ
- K-ETCHANT syringe - ներարկիչ 3մլ  (35% օրթոֆոսֆորական թթու)
- Աքսեսուարներ

Երանգ՝ Universal (A2), Clear