PANAVIA V5
Մեկ քայլով աշխատելու համար նախատեսված երկակի կարծրացման կոմպոզիտային ցեմենտը ամենաամուրն է նախկինում մշակվածներից և պահանջում է միայն համապատասխան պրայմերով ատամի, գամիկի կամ վինիրի մշակում և ցեմենտի տեղադրում: Արագ և հուսալի միջոց է ատամնապսակներ, կամրջաձև կոնստրուկցիաներ, վինիրներ, ինչպես նաև իմպլանտներ և աբաթմենտներ ֆիքսելու համար:
Առավելություններն՝
- Նոր սերնդի ատամի ինքնաթթվամշակող պրայմեր՝ պրայմեր + կատալիզատոր մեկ սրվակում: Ատամի, ներբերանային կոմպոզիտների և մետաղների համար։
- Կապի բարձր ամրություն` շնորհիվ նոր սերնդի պրայմերի և MDP մոնոմերի պարունակության: Ունի նաև ֆտորարտազատող հատկություն:
- Նոր կերամիկական պրայմերը (սիլան) ունիվերսալ է` նախատեսված ցանկացած նյութից պատրաստված կոնստրուկցիաների հետ աշխատելու համար․ լինի դա ցիրկոնիումի դիօքսիդ և մետաղ (MDP մոնոմերի շնորհիվ), թե լիթիումի դիսիլիկատ, կերամիկա և կոմպոզիտ (MPS մոնոմերի շնորհիվ):
- Լուսային և քիմիական պոլիմերիզացիայի հնարավորություն: Առաջին կոմպոզիտային ցեմենտն է, որն ապահովում է հավասարաչափ ամրություն թե’ լուսային, թե’ քիմիական պոլիմերիզացիայի դեպքում:
- Ավելցուկները մաքսիմալ հեշտ են հեռացվում և թույլ են տալիս ձևավորել կատարյալ եզրային հպում:
- Գույնի կայունություն` շնորհիվ քիմիական կազմում ամինների բացակայության: Սա հնարավորություն է տալիս ստանալ բարձր և երկարաժամկետ էսթետիկ արդյունք:
Կազմություն`
- մածուկ ներարկիչով՝ 8.1գ
- 20 խառնիչ ծայրակալ
Երանգ՝ White