BEYOND Polus Advanced Ultra-ն համատեղում է հալոգենային լույսը, LED-ը և պատենտավորված ուլտրաձայնային տեխնոլոգիաները։ Յուրաքանչյուր Polus սարք օժտված է LightBridge ™ համակարգով, որը նախատեսված է հալոգենային լույսի էներգիայով լիարժեք սպիտակեցման հնարավորությունները օպտիմալացնելու համար: LightBridge™ համակարգը բաղկացած է 30 երկակի ոսպնյակներից, որոնք արգելափակում են ուլտրամանուշակագույն ճառագայթները և վնասակար ջերմությունը: Հալոգենային լույսը, անցնելով ավելի քան 200.000 օպտիկական մանրաթելերով, միանում է 12 LED լուսատուներին և այդպիսով ապահովում լույսի խորը ներթափանցումը երկու ծնոտների ատամնաշարերի վրա: Ուլտրաձայնային տեխնոլոգիան օգնում է ջրածնի պերօքսիդի ավելի խորը և արագ ներթափանցմանը էմալի մեջ: Այս համակարգը հնարավորություն է տալիս ցանկալի արդյունքի հասնել ավելի կարճ ժամանակահատվածում:
Beyond Polus Advanced Ultra-ի առավելություններն են՝
Ուլտրաձայնային նոր տեխնոլոգիա
Ներկառուցված LED Ֆոտոպոլիմերիզացիոն լամպ
Միավորում է 3 լույսի աղբյուր ՝ դիոդ, հալոգեն, 2 պլազմային աղեղ
Սպիտակեցման / լույսի ինտենսիվության 3 ռեժիմներ
Կետային սպիտակեցման ռեժիմ
Ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների բացակայություն
Ջերմության և գերզգայունության բացակայություն՝ սառը լույսի հաշվին (480-520 նմ)
Հեռակառավարման վահանակ
Մատչելի նյութեր