PANAVIA Veneer LC լուսային կարծրացման ցեմենտ է՝ գերազանց գունային կայունությամբ, մաշվածության հանդեպ բարձր դիմադրությամբ, ապահովում է աշխատանքային բավականաչափ ժամանակ (200 վրկ․) և առաջարկում է արագ և հեշտ մաքրում:
Նախատեսված է վինիրների և 2 մմ-ից պակաս հաստությամբ ներդիրների և վրադիրների մշտական ֆիքսացիայի համար։
Առանձնահատկություններ՝
- Օպտիմիզացված մածուցիկություն
- Ավելցուկների հեշտ մաքրում՝ LED լույսի տակ 1 վայրկյան պահելուց հետո
- Անտեսանելի եզրեր՝ շնորհիվ բարակ շերտի (≈ 8 µm)
- Գերազանց փայլեցում և գույնի կայունություն՝ երկարատև էսթետիկայի համար
- Ուժեղ և ամուր կապ
- Գերազանց փայլի պահպանում
- Օրթոֆոսֆորական թթվով մշակելուց հետո ատամի մակերեսին կարելի է կիրառել կա ՛մ ատամի պրայմեր (Panavia V5 Tooth Primer), կա ՛մ ունիվերսալ բոնդ (Clearfil S3 bond Universal Quick)
Կազմություն՝
Paste 2.6 g (1.5ml), Applicators 5 pcs